US Open. Ջոկովիչը հաղթանակ է տարել առաջին շրջանում
Օգոստոսի 26-ին տեղի են ունեցել թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության առաջին շրջանի մրցախաղերը: Աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը հաղթանակ է տարել իսպանացի Ռոբերտո Կարբալյես-Բաենի նկատմամբ:
1 ժամ 54 րոպե տևած պայքարում Ջոկովիչը հաղթել է 6:4, 6:1, 6:4 հաշվով:
Նովակ Ջոկովիչը մրցաշարի գործող չեմպիոնն է: Սերբ թենիսիստը եզրափակիչում հաղթել էր արգենտինացի Խուան-Մարտին դել Պոտրոյին:
US Open-ում հաղթող ճանաչվող թենիսիստը կարժանանա 3.85 միլիոն դոլար պարգևավճարի: