Իրաքի խորհրդարանական «Ֆաթհ» կոալիցիան կոչ է արել դուրս բերել ամերիկյան զորքերն Իրաքից
Իրաքի խորհրդարանական «Ֆաթհ» կոալիցիան կոչ է արել դուրս բերել ամերիկյան զորքերն Իրաքից երկրում շիա աշխարհազորայինների դեմ ավիահարվածների շարքից հետո, տեղեկացնում է AP-ը։
«Ֆաթհը» հայտարարել է, որ Միացյալ Նահանգներին է համարում պատասխանատու Իսրայելի ենթադրվող ագրեսիայի համար, «ինչը մենք համարում ենք պատերազմի հայտարարում Իրաքին եւ նրա ժողովրդին»։
Կոալիցիայի հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ Իրաքի արեւմտյան Քաիմ քաղաքում անօդաչուի հարվածից հետո զոհվեց աշխարհազորայինների հրամանատարը։ Ամերիկյան զորքերն այլեւս պետք չեն Իրաքին, նշվում է հայտարարությունում։
Իրաքում ցասումն ուժգնացել է ավիահարվածների շարքից հետո, որոնք ուղղված էին աշխարհազորայիններին պատկանող ռազմակայանների եւ զինապահեստների դեմ։