Բնապահպանների և Գնդեվազի բնակիչների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքով քրեական գործ է հարուցվել
Վայոց Ձորի մարզի Գնդեվազ համայնքում օգոստոսի 24–ի գիշերը Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող բնապահպանների և Գնդեվազի բնակիչների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ 258–րդ հոդվածի 3–րդ մասի 1–ին կետի հատկանիշներով (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելը)։
Գործի շրջանակներում մեկ անձ ձերբակալվել է։
Ավելի վաղ հայտնել ենք, որ Վայոց Ձորի մարզի Գնդեվազ համայնքում օգոստոսի 24–ի գիշերը ծեծկռտուք է տեղի ունեցել Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող բնապահպանների և Գնդեվազի բնակիչների միջև: Ծեծկռտուքի արդյունքում վնասվածքներով երկու անձի տեղափոխել են հիվանդանոց։
Հիշեցնենք, քիչ առաջ Operativ լրատվականը հաղորդել էր, որ ծեծկռտուք է տեղի ունեցել Ամուլսարի շահագործման դեմ պայքարող բնապահպանների և գնդեվազցիների միջև. 2 անձ հոսպիտալացվել է :
Իսկ ավելի վաղ օգոստոսի 14–ին Քննչական կոմիտեն հրապարակել էր Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված համալիր փորձաքննության արդյունքները։ Եզրակացության հրապարակումից հետո բնապահպանները բողոքի ակցիաներ սկսեցին ընդդեմ Ամուլսարի հանքավայրի շահագործման։