Կիլիան Մբապեն չի խաղա մոտ մեկ ամիս
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն չի խաղա մոտ մեկ ամիս, հաղորդում է Le Parisien-ը։
20-ամյա ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է ձախ ազդրի մկանաթելերի պատռվածք։ Նախնական կանխատեսմամբ՝ ապաքինման համար կպահանջվի երեք-չորս շաբաթ։
Մբապեն վնասվածքը ստացել էր «Թուլուզի» դեմ Ֆրանսիայի առաջնության երրորդ տուրի խաղում։ Գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմը հաղթել էր 4։0 հաշվով։ Մբապեի համար այդ հանդիպումը 100-րդն էր Ֆրանսիայի առաջնությունում։