Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարգապահական վարույթ կարող է հարուցել դատավորների նկատմամբ. Ռուստամ Բադասյան
Մենք պետք է ունենանք հակակոռուպցիոն անկախ մարմին, որը զբաղվում է կոռուպցիայի կանխարգելմամբ: Այս մասին այսօր` օգոստոսի 26-ին, կոռուպցիայի դեմ պայքարի 2019֊22թթ. ռազմավարության թեմայով ԱԺ֊ում քննարկման ժամանակ ասաց ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
«Մենք պետք է ունենանք հակակոռուպցիոն անկախ մարմին, որը զբաղվում է կոռուպցիոն հանցագործությունների բացահայտմմաբ, կանխմամբ եւ քննությամբ, եւ դրա մյուս կոմպոնենտներն արդեն դատախազության կազմում համապատասխան ստորաբաժանման ավելացումն է, որը զբաղվելու է այդ քննության նկատմամբ օրինականության հսկողությամբ, հակաոռուպցիոն դատարանների ստեղծումը: Առաջինը պրեվենտիվ նշանակություն ունեցող հակակոռուպցիոն մարմինն է, խոսքը գնում է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եւ հուսանք, որ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին արդեն կունենանք նշանակված անդամներ եւ այդ մարմինը կսկսի գործել: Եւ նախատեսվում է լրազորություննի շարքի ընդլայնմամբ, այսինքն այն օրենքը, որը շրջանառության մեջ է դրված նախատեսում է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի որոշակի լիազորությունների ընդլայնում, որը հնարավորություն է տալիս այդ հանձնաժողովին հայտարարագրերը ավելի արդյունավետվերլուծել »,-ասաց նա:
Հաջորդ քայլը, ըստ նախարարի, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի լիազրությունների ընդլայնմանը կրթական ոլորտում:
«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մոտ լիազորություն է ավելանում գույքային հիմքով կարգապահական վարույթներ հարուցել դատավորների նկատմամբ եւ ներկայացնել բարձրագույն դատական խորհրդին, հետագա ընթացքը ապահովելու համար»,- հավելեց նա:
2-րդ կոմոնենտը հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծումն է, որ նախատեսում է հանցագործությունների քննում:
«Մասնավորապես հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծմամբ նախ Քրեական օրենսգրքում սահմանելու ենք այն բոլոր հանցագործությունների կազմը, որոնք կոռուպցիոն բնույթ ունեն»,-ասաց նա: