Անահիտ Կիրակոսյանը մանկության տարիներին արված լուսանկար է հրապարակել
Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն արխիվային լուսանկար է հրապարակել։
Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) դերասանուհին պատասխանել է հետեւորդների հարցերին։ Նրանցից մեկը խնդրել է մանկության տարիներին արված լուսանկար տեղադրել։ Ի պատասխան Անահիտը դպրոցական հասակում արված կադր է հրապարակել ու գրել. «1-ին դասարան, հանդես»։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարկված լուսանկարներն արվել էին գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Անահիտը սպորտային հագուստ էր կրում եւ շպարված չէր։ «Բնությունն իմ ընկերն է... այստեղ ես ես եմ...»,- լուսանկարը մակագրել էր դերասանուհին։