Գերմանիան ավարտել է Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացման ներպետական ընթացակարգը. Աննա Նաղդալյան
Գերմանիան ավարտել է Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացման ներպետական ընթացակարգը: Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:
«Օգոստոսի 23-ին Գերմանիան ԵՄ խորհրդին հայտնել է Գերմանիայի կողմից ՀԸԳՀ վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի ավարտին հասցնելու վերաբերյալ», - գրել է Աննա Նաղդալյանը: