«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում արձանագրված առերևույթ չարաշահումների գործով ամիսներ շարունակ նախաքննություն է կատարվում, սակայն գործի առնչությամբ որպես մեղադրյալ ներգրավվածներ դեռևս չկան
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում արձանագրված առերևույթ չարաշահումների գործով ամիսներ շարունակ նախաքննություն է կատարվում, հայտնի է դրանց կատարմանը հնարավոր առնչություն ունեցող անձանց շրջանակը, սակայն գործի առնչությամբ որպես մեղադրյալ ներգրավվածներ դեռևս չկան: Այս մասին հայտնում են «Ղազարյան ընդ Փարթնըրս» փաստաբանական գրասենյակից:
Քրեական գործով տուժող «Լիոն Փրինթինգ սերվիս» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Տիգրան Ղազարյանը նշում է, որ իրենց խոչընդոտում են արդյունավետ իրականացնել կազմակերպության օրինական շահերի եւ իրավունքների պաշտպանությունը:
«Յուրաքանչյուր քրեական գործով նախ եւ առաջ պետք է պաշտպանվեն տուժող կողմի շահերը, քանի որ ենթադրյալ հանցագործությունից անմիջականորեն տուժել է հենց «Լիոն Փրինթինգ սերվիս» ՍՊԸ-ն,-ասում է Տիգրան Ղազարյանը եւ հավելում, որ օրենքով սահմանված կարգով ձեռնարկելու են բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի վերականգնվեն կազմակերպության խախտված իրավունքները. «Արդեն իսկ մի շարք միջնորդություններ ենք ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին, ինչպես նաեւ դատախազական հսկողության շրջանակում բողոքարկել ենք վերջինիս անգործությունը»: