Կիևում նռնականետից գնդակոծել են խոշոր շինարարական ընկերության շենքը
Կիևի կենտրոնում անհայտ անձինք նռնականետից գնդակոծել են «Մոստոստրոյի» շենքը, ոստիկանությունը սկսել է որսման «Սիրենա» ծրագիրը, հայտնում է «Ինֆորմատորը»:
«Օգոստոսի 26-ի գիշերը Կիեւի բնակիչներին վախեցրել է բարձր ճայթյունը, որը լսել են մայրաքաղաքի տարբեր հատվածներում: Պարզվել է, որ պայթյունի էպիկենտրոնը Պանկովսկայա 5 հասցեի շենքում է»,- նշված է հաղորդագրության մեջ:
Իրավապահների տեղեկություններով՝ հարձակումն իրագործել է 2 մարդ. նրանք մոտոցիկլետով փախուստի են դիմել անհայտ ուղղությամբ: Կեւում գործարկվել է որսման «Սիրենա» ծրագիրը:
Միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել: Հարձակման օբյեկտ դարձած շենքը պատկանում է «Մոստոբուդ» ԲԲԸ-ին: Արկն ընկել է շենքի 4-րդ հարկի պատուհաններից մեկի վրա, 3-րդ եւ 5-րդ հարկերում վնասվել են պատուհանների ապակիները: Իրավապահները չեն հստակեցրել, թե այդ շենքում կոնկրետ ինչ է գտնվում, քանի որ որոշ գրասենյակներ վարձակալության են տրվում:
Դեպքի վայրից տանող ճանապարհին հայտնաբերվել է ձեռքի հակատանկային նռնականետի կրակված տուբուս: