Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը խնդրանքով դիմում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի 2019 թվականը վարչապետը հայտարարի հայ հրշեջ-փրկարարի տարի (Լուսանկարներ)
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հանդես է եկել հոդված կոչով՝ դիմելով ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Հոդվածում մասնավորապես ասված է.
«Ակնհայտ է, որ այս տարի Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության գրեթե բոլոր ստորաբաժանումները աշխատել և շարունակում են աշխատել արտակարգ պայմաններում, բայց չգիտես ինչու՝ համակարգում որոշ դատարակախոսներ անհիմն մեղադրում են հրշեջ փրկարարներին, թե նրանք թերանում են իրենց աշխատանքում։ Մի առիթով Հայաստանի և Արցախի ազգային հերոս, լուսահոգի վարչապետ, Սպարապետ Վազգեն Սարգսյանը Արշակ Սադոյանին ասել եր․ «Արջը 7 երգ գիտի, 7-ն էլ մազութի մասին է»։ Ու հիմա այդ դատարկախոսները 7 երգ գիտեն, 7-ն էլ հրշեջ-փրկարարների «շլանգի» մասին։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը խնդրանքով դիմում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի 2019 թվականը վարչապետը հայտարարի հայ հրշեջ-փրկարարի տարի։ Չէ որ ժողովրդի կողմից ընտրված վարչապետի նախաձեռնությամբ 2018-ի հայտնի իրադարձություններից հետո հռչակվեց «Քաղաքացու օր»։
Հույս ունենք, որ վարչապետ Ն․ Փաշինյանը կընդառաջի խնդրանքին։ SHAMSHYAN.com-ը ներկայացնում է ֆոտոռեպորտաժ, որպեսզի այդ վայ զազրախոսները տեսնեն, թե ինչպիսի վտանգներով լի պայմաններում են հրշեջ-փրկարարներն աշխատում»։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի