Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը կմարզվի «Փյունիկում»
Ռուսաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Լոկոմոտիվի» նախկին հարձակվող Դմիտրի Սիչյովը կմարզվի Երեւանի «Փյունիկում», հաղորդում է championat.com-ը։
35-ամյա ֆուտբոլիստը հայտարարել էր, որ դեռ չի պատրաստվում ավարտել կարիերան։ 2018-ին նա հանդես է եկել Մոսկվայի «Կազանկայում»՝ նախկին «Լոկոմոտիվ-2»-ն է։
Սիչյովը Ռուսաստանի հավաքականի հետ դարձել է 2008թ․ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, «Լոկոմոտիվի» հետ՝ Ռուսաստանի չեմպիոն, գավաթակիր եւ սուպերգավաթակիր։