Թունավոր սարդը մտել էր ամերիկացի կնոջ ականջը
Միսուրի նահանգի Կանզաս-սիթիի մի բնակիչ մտածել է, թե ականջը ջուր է լցվել։ Բժիշկները պարզեցին, որ ականջում թունավոր սարդ-ճգնավոր կա, որի խայթոցը բերում է հյուսվածքների նեկրոզի և դողէրոցքի:
Սյուզի Տորեսը արթնացավ ականջի մեջ տարօրինակ զգացողությամբ, իսկ աշխատանքից հետո դիմեց բժշկի: Ականջը հետազոտող բուժքույրը սարսափած դուրս վազեց ու բժիշկների հետ վերադարձավ:
Հետազոտեցլով՝ բժիշկները հայտնել են, որ սարդը ականջի ներսում նստած է: Հոդվածոտանուն հանել են մի քանի մարդկանց օգնությամբ, նշվում է USA Today-ում:
Մասնագետների խոսքով ՝ կնոջ բախտը բերել է, որ սարդը նրան չի խայթել: