Հայտնաբերվել է ԱԱԾ նախկին աշխատակցի դի՝ հրազենային վնասվածքով
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:30-ի սահմաներում ոստկիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Եղբայրության փողոցի շենքերից մեկի բնակարանում տղամարդու դի կա, հաղորդում է Shamshyan.com-ը:
Ոստիկաններն ու քննիչները բնակարանում սրտի մասում ստացած հրազենային վնասվածքով հայտնաբերել են տանտիրոջ՝ 55-ամյա Ս. Ղահրամանյանի դին: Նրա մոտ հայտնաբերվել է նաև «Մակարով» տեսակի ատրճանակ։
Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Ըստ աղբյուրի՝ մահացածը նախկինում աշխատել է Ազգային անվտանգության ծառայությունում:
Տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե դժբախտ պատահար, պարզ կլինի մի շարք փորձաքննություններ կատարելուց հետո: