«Ես երեկ չեմ դժգոհել, շատ նորմալ մեր փրկրարար ժողովուրդը աշխատում են, շատ գոհ եմ, շատ շնորհակալ եմ, պրծնենք, սաղին տանելու եմ «Փարվանա», պատիվ տամ». Սամվել Ալեքսանյան
Գործարար Սամվել Ալեքսանյանն այս պահին «Մալաթիա մոլի» մոտ է, նա հետևում է հրդեհաշիջման աշխատանքներին:
Երեկ Ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ զրույցում Սամվել Ալեքսանյանը դժգոհել էր ԱԻՆ-ի աշխատանքից՝ նշելով, որ եթե սկզբից շատ հրշեջ մեքենա գար, «ըսենց չէր լինի»։
Սակայն այսօր լրագրողների հետ զրույցում գործարարն ասաց, որ շատ գոհ է հրշեջների աշխատանքից։
«Ես երեկ չեմ դժգոհել, թե դուք ոնց եք հասկացել, որ դժգոհել եմ։ Շատ նորմալ մեր փրկրարար ժողովուրդը աշխատում են, շատ գոհ եմ, շատ շնորհակալ եմ»,- ասաց նա:
Գործարարը նաեւ հերքեց, որ ինքն աշխատողներին հորդորել է պահեստի իրերը հանել կրակի ճիրաններից:
«Լավ հիմա թողեմ գնամ, թողեք նստեմ էլի, ոտերս ցավում են, սաղ գիշեր ստեղ եմ եղել։ Պրծնենք, սաղիդ տանելու եմ «Փարվանա» պատիվ տամ»,- ասաց նա:
Նա հավելեց, որ «Վեգան» իրեն չի պատկանում. «Վեգան իմը չէ, Յուրային հարցրեք Վեգան ումն է, շենքն է իմը, դրա համար եմ էստեղ»:
Հիշեցնենք, քիչ առաջ Operativ րատվականը հաղորդեց, որ լուսադեմին հրշեջներին հաջողվել է մեկուսացնել հրդեհը:
Ժամը 08:30-ի դրությամբ դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 13 մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, գազածխապաշտպան ծառայության մեկ հատուկ ավտոմեքենա և հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնից երկու «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենա: