«Յուվենտուսը» առավելության հասավ նվազագույն հաշվով (տեսանյութ, լուսանկարներ)
Իտալիայի առաջնության մեկնարկային տուրում չեմպիոն «Յուվենտուսը» հյուրընկալվեց «Պարմային»։ Թուրինյան ակումբն առավելության հասավ նվազագույն հաշվով։
21-րդ րոպեին բրազիլացի պաշտպան Ալեքս Սանդրոյի փոխանցումից հետո մրցակցի դարպասը գրավեց իտալացի պաշտպան Ջորջո Կիելինին։
35-րդ րոպեին պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դարձավ գոլի հեղինակ, սակայն VAR-ը ցույց տվեց խաղից դուրս վիճակ։
Օրվա մյուս խաղում (Երեւանի ժամանակով 22։45-ին) «Ֆիորենտինան» կընդունի «Նապոլիին»։
Իտալիայի առաջնություն, առաջին տուր
«Պարմա» - «Յուվենտուս»՝ 0։1 (տեսանյութ)
Ջորջո Կիելինի, 21
46’ |