«Մալաթիա մոլ»-ի ողջ տարածքը պատվել է ծխով. բոլորին դիմակներ են բաժանում
Երեւանում, «Մալաթի մոլ»-ի տարածքում շուրջ 5 ժամ առաջ բռնկված հրդեհի վայրում ծուխն այնքան է տարածվել, որ բոլորը ստիպված եղան դիմակներ հագնել: Ամբողջ հարակից տարածքը պատված է ծխով, որին նպաստում է նաեւ սկսված քամին: Որոշում կայացվեց բոլորի համար դիմակներ բերել, որոնք գտնվում են հրդեհի վայրում:
Նշենք, որ դեպքի վայրում է «Մալաթիա մոլ»-ի սեփականատեր, գործարար Սամվել Ալեքսանյանը: Նա, ըստ էության, ղեկավարում է հրդեհաշիջման աշխատանքները. Նրա հրահանգով եւս մեկ ջրի մեքենա եկավ օգնելու հրշեջներին:
Ծխից շատերի ինքնազգացողությունը վատացել է, նրանցից մի քանիսին շտապօգնության մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց: