Թայսոնը մեկնաբանել է Մաքգրեգորի մասնակցությամբ սկանդալային միջադեպը
Լեգենդար ամերիկացի պրոֆեսիոնալ բռցնքամարտիկ, 53-ամյա Մայք Թայսոնը խոսել է խառը մենամարտերի հայտնի սկանդալային մարզիկ Քոնոր Մաքգրեգորի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի մասին:
«Քոնորն ամենահամեստ ու հավասարակշռված մարդկանցից մեկն է, որ ես ճանաչում եմ: Վստահ եմ, որ տեղի ունեցածը թյուրիմացության հետևանք է: Մաքգրեգորն արժանի է երկրորդ հնարավորության»,- Թայսոնի խոսքը մեջբերում է Eurosport-ը:
Ավելի վաղ Իռլանդիայի բարերից մեկում Մաքգրեգորը ծեծկռտուք էր հրահրել՝ հարվածելով տարեց տղամարդու:
Օրեր առաջ Մաքգրեգորը հրապարակավ ներողություն խնդրեց իր պահվածքի համար: