Քամին նպաստում է Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհի տարածմանը. անհրաժեշտ են լրացուցիչ ուժեր. Իշխան Խաչատրյանը ևս անհանգստացած է Խոսրովի անտառի հրդեհի կապակցությամբ
ԱԺ նախկին պատգամավոր (ՕԵԿ խմբակցությունից) Իշխան Խաչատրյանը Facebook-ի իր էջում ահազանգում է Խոսրովի արգելոցում բռնկված հրդեի մասին:
Նա, մասնավորապես, գրել է. «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Առավոտյան ժամը 11։00-ից հրդեհ է բռնկվել Խոսրովի արգելոցում։ Տեղում հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացնում հրշեջ փրկարարական ջոկատները, ոստիկանության աշխատակիցները, Խոսրով պետ. արգելոցի աշխատակիցները և տեղի բնակիչները։ Քամին նպաստում է հրդեհի տարածմանը։ Այդ իսկ պատճառով անհրաժեշտ են լրացուցիչ ուժեր»:
Հիշեցնենք, ավել վաղ Operativ լրատվականը հաղորդել էր նաև, որ Խոշոր հրդեհ Խոսրովի անտառին հարակից Մեղրասարում: