Երկու հարյուր կին դիմում են ներկայացրել Արաբական Միացյալ Էմիրությունների չորրորդ գումարման Դաշնային ազգային խորհրդի պատգամավորների ընտրություններին մասնակցելու համար
Երկու հարյուր կին դիմումներ են ներկայացրել Արաբական Միացյալ Էմիրությունների չորրորդ գումարման Դաշնային ազգային խորհրդի պատգամավորների ընտրություններին մասնակցելու համար, հաղորդում է WAM գործակալությունը:
Ինչպես նշվում է, ընտրություններին մասնակցության հայտեր են ներկայացրել, ընդհանուր առմամբ, ԱՄԷ-ի 555 քաղաքացիներ:
ԱՄԷ-ի մայրաքաղաք Աբու Դաբիից ստացվել է 155 հայտ, մինչդեռ Դուբայից միայն 98 մարդ է ցանկացել մասնակցել ընտրություններին:
Հաջորդը Շարժան է (127), Ռաս էլ-Խայման (65), առաջատարների հնգյակը փակում է Էլ Ֆուջայրան (55):
Թեկնածուների վերջնական ցուցակները կհրապարակվեն սեպտեմբերի 3-ին: