«Սպայկայի» բեռնատարների հարցով Էկոնոմիկայի նախարարությունը կապի մեջ է Վերին Լարսի անցակետի հետ. խոսնակ
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը «Սպայկա» ընկերության՝ դեղձով բեռնված բեռնատարների հարցով կապի մեջ է Վերին Լարսի անցակետի աշխատակիցների հետ: «Արմենպրեսի» հետ զրույցում այս մասին հայտնել է Էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը:
«Կապի մեջ ենք մեր Վերին Լարսի անցակետի գործընկերների հետ, անում ենք առավելագույնը, որպեսզի ստուգումներն ընթանան հնարավորինս արագ ու այնպիսի պայմաններում ու ջերմային ռեժիմում, որ մթերքին վնաս չհասցվի»,- ասել է նա։