«Զվարթնոց» օդանավակայանի ճանապարհին Mitsubishi-ն բախվել է ծառին և տապալել այն (լուսանկարներ)
Այսօր՝ օգոստոսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում, հայտնում է Shamshyan.com-ը:
Ժամը 18:40-ի սահմաններում Mitsubishi Pajero io մակնիշի ավտոմեքենայի վարորդը «Զվարթնոց» օդանավակայանի ճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին:
Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վաղարշապատ բժշկական կենտրոն: Բախման հետևանքով ծառը արմատից տապալվել է:
Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը: