«Բավարիան» կփորձի ձեռք բերել Սանեին ձմռանը
Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» և Գերմանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Լերոյ Սանեն ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում չի հեռանա ակումբից, հայտնում է SportBild-ը:
Մյունխենյան ակումբը Սանեին ձեռք բերելու փորձ կկատարի ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Հիշեցնենք, որ Նիկո Կովաչի թիմը հրաժարվեց Սանեի տեղափոխությունից ֆուտբոլիստի ստացած ծանր վնասվածքի պատճառով:
Լերոյ Սանեն «Մանչեսթեր Սիթիի» կազմում հանդես է գալիս 2016 թվականից: