Տորեսը վերջին հանդիպումն է անցկացրել պրոֆեսիոնալ կարիերայում (Լուսանկարներ)
Ճապոնական «Սագան Տոսուի» հարձակվող Ֆերնանդո Տորեսն ավարտեց ֆուտբոլիստի կարիերան: Իր վերջին խաղում Տորեսը մրցեց «Վիսել Կոբեի» հետ: Հանդիպումն ավարտվեց «Վիսել Կոբեի» հաղթանակով՝ 6:1 հաշվով:
Տորեսի վերջին հանդիպումը նշանակալի էր նրանով, որ իսպանացի հարձակվողը մրցեց Իսպանիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստներ Դավիդ Վիլյայի և Անդրես Ինիեստայի դեմ:
Իր կարիերայի ընթացքում Տորեսը հանդես է եկել «Աթլետիկոյում», «Չելսիում», «Լիվերպուլում» և «Միլանում»: Ակումբային կարիերայում Տորեսը 2 անգամ դարձել է Եվրոպայի լիգայի, 1 անգամ՝ Չեմպիոնների լիգայի, 1 անգամ էլ՝ Անգլիայի գավաթակիր:
Իսպանիայի ազգային հավաքականի կազմում Տորեսը հանդես է եկել 2003-2014 թվականներին: Ազգային ընտրանու կազմում հարձակվողը 2 անգամ դարձել է Եվրոպայի, 1 անգամ՝ Աշխարհի չեմպիոն:
Today former #CFC and #LFC striker Fernando Torres played the final game of his footballing career in Japan. He was an absolute beast in his prime.
Adios El Niño