Վաշինգտոնում մթերային խանութներում բանանների մեջ 1 մլն դոլար արժողությամբ կոկաին է հայտնաբերվել
ԱՄՆ-ի Վաշինգտոն նահանգում Safeway 3 մթերային խանութներում բանանների մեջ ավելի քան 1 մլն դոլար արժողությամբ կոկաին է հայտնաբերվել:
AP-ի հաղորդմամբ՝ ոստիկանությունը հայտնել է, որ խանութի աշխատակիցները մոտ 23 կգ կոկաին են հայտնաբերել բանանի բեռնաթափման ժամանակ: Նրանք անհապաղ զանգել են 911, և իրավապահները առգրավվել են թմրանյութը:
Նույն օրը Վուդինվիլ քաղաքում նույնանուն խանութում մոտ 22 կգ կոկաին է հայտնաբերվել բանանի արկղում: