«Արսենալը» նոր պայմանագրեր կառաջարկի Օբամեյանգին ու Լյակազետին
Լոնդոնի «Արսենալի» ղեկավարությունը ցանկանում է առաջիկայում նոր պայմանագրեր կնքել թիմի հարձակվողներ Պիեր-Էմերիկ Օբամեյանգի և Ալեքսանդր Լյակազետի հետ, հայտնում է Mail Online-ը:
Օբամեյանգի պայմանագրի ժամկետն «Արսենալի» հետ լրանում է 2021 թվականի հունիսին, իսկ Լյակազետի պայմանագրինը՝ 2022 թվականի հունիսին:
Գաբոնի ազգային հավաքականի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգն «Արսենալում» հանդես է գալիս 2018 թվականից: Ակումբի կազմում Օբամեյանգը մասնակցել է 67 հանդիպման՝ դառնալով 43 գոլի հեղինակ:
Ալեքսանդր Լյակազետը «Արսենալի» կազմում 89 խաղում խփել է 37 գոլ: Ֆրանսիացի հարձակվողը «Արսենալ» է տեղափոխվել 2017 թվականին: