Ռոնալդու. Հիանալի հարաբերություններ ունեմ Մեսսիի հետ
Իտալիայի չեմպիոն «Յուվենտուսի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է կատալոնական «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսիի հետ մրցակցության և ֆուտբոլիստի հետ ունեցած հարաբերությունների մասին:
«Ես հիանում եմ Մեսսիի կարիերայով: Մեսսին մի անգամ ասել է, որ երբ ես հեռացա Իսպանիայից, նրա համար դա ցավալի փաստ էր: Մրցակցությունը սպորտում ավելի ուժեղ է դարձնում: Վստահ եմ, որ եթե չլիներ Մեսսին, ես չէի խաղա այն ֆուտբոլը, որը խաղում եմ այսօր: Մեսսին ինձ ավելի ուժեղ է դարձրել, և վստահ եմ, որ ես էլ՝ նրան:
Հիանալի հարաբերություններ ունեմ Մեսիի հետ, սակայն մենք միասին երբեք չենք ընթրել: Ապագայում անպայման ընթրիք կկազմակերպենք»,- պորտուգալացի հարձակվողի խոսքը մեջբերում է RMC Sport-ը:
Ավելի վաղ Լիոնել Մեսսին հայտարարել էր, որ Ռոնալդուի հեռանալով իսպանական ֆուտբոլը մեծ կորուստ է կրում:
Հիշեցնենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն Մադրիդի «Ռեալից» «Յուվենտուս» է տեղափոխվել 2018 թվականի ամռանը: