Գանձակ-Սարուխան ավտոճանապարհին հարակից տարածքում այրվել է մոտ 30 հա տարածք
Հայաստանի ԱԻՆ-ում, օգոստոսի 21-ին, ժամը 16:25-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գանձակ-Սարուխան միջհամայնքային ավտոճանապարհին հարակից տարածքում այրվում է խոտածածկույթ. կրակը մոտենում է չհնձած ցորենի արտերին:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:55-ին, մարվել՝ 18:21-ին:
Այրվել է մոտ 30 հա խոտածածկույթ: