«Գիշերներն ամերիկյան թերթեր քիչ կարդացեք». ինչպես են ԱՄՆ-ից Մարգարիտա Սիմոնյանի ծնողները զվարճանում Սոչիում (ֆոտո, վիդեո)
RT-ի գլխավոր խմբագիր, հայտնի լրագրող Մարգարիտա Սիմոնյանին Սոչի հյուր են եկել ամերիկացի ծնողները։ Սիմոնյանը պատանեկության տարիներին փոխանակման ծրագրով սովորել է ամերիկյան դպրոցում եւ այնտեղ ապրել սովորական ընտանիքում։ Այնպես որ, RT-ի գլխավր խմբագրի հայրն ու մայրը այժմ նրան հյուր են Ադլերում։ Սիմոյանն Instagram-յան էջում արդեն իսկ լուսանկարներ ու տեսանյութ է հրապարակել։
«Հյուր են եկել իմ ամերիկացի ծնողները՝ ընտանիքը, որտեղ ես ապրել եմ, երբ այնտեղ սովորել եմ դպրոցում։ Մինչ այժմ նրան հայրիկ ու մայրիկ եմ ասում։ Իհարկե, անգլերենով։ Հիացած են Սոչիով։ Նախկինում երբեք չեն եղել Ռուսաստանում են չեն հավատում իրենց աչքերին։ Հատկապես երբ նայում են արմավենիներին։ Իսկ ես նրանց ասում եմ. «Գիշերները քիչ կարդացեք ամերիկյան թերթեր»։ Մեջտեղում իմ իսկական հայրն է»,- գրել է նա։
Տեսանյութում Մարգարիտա Սիմոնյանի ամերիկացի մայրիկը պարում է ու երգում ռեստորաններից մեկում։ «Իմ ամերիկացիների հետ եկել ենք ադլերյան սովորական ռեստորան, այստեղ կենդանի նվագում են ամերիկյան ռոք-ն-ռոլ։ Եվ բացատրիր նրանց, որ մարդիկ ամեն օր այստեղ զվարճանում են»,- գրել է Մարգարիտա Սիմոնյանը։
Բոլորովին վերջերս RT-ի գլխավոր խմբագիրը հրապարակել էր իր ծնողների լուսանկարը։ Սիմոնյանը ներկայացրել էր զույգի երկխոսության մի հատված, որում հայրը՝ Սիմոն Սիմոնյանը, դիմում է կնոջը. «Իսկ դու վատ չես, սլացիկ»։ Ինչին ի պատասխան Զինաիդա Սիմոնյանն ամուսնուն նկատողություն է արել. «Հանդարտվիր, Սիմոն, մենք թոռներ ունենք»։ Ի դեպ, բացի ամերիկացիներից՝ Քեոսայան-Սիմոնյան ընտանիքին Ադլեր հյուր են գնացել սկեսուրը՝ Լաուրա Գեւորգյանը եւ Տիգրան Քեոսայանի նախկին կինը՝ Ալյոնա Խմելնիցկայան ու նրա դուստրերը։
Посмотреть эту публикацию в Instagram