ՃՏՊ Լոռի Բերդ-Ագարակ ճանապարհին. Toyota-ն գլխիվայր շրջվել է, ղեկին 33-ամյա կին է եղել
Հայաստանի ԱԻՆ-ում, օգոստոսի 21-ին, ժամը 17:33-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Լոռի Բերդ-Ագարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար. ավտոմեքենան գլխիվայր շրջվել է, ներսում կա արգելափակված քաղաքացի: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ստեփանավան-Ագարակ ավտոճանապարհի 4-րդ կմ-ին «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Նարինե Շ., ծնված 1986 թ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ճամփեզրին. տուժածներ չկան:
Փրկարարները հոսանքազրկել են, այնուհետեւ քաղաքացիների օգնությամբ ուղղել ավտոմեքենան: