«Պոբեդան» մտադիր է լքել հայկական շուկան հենց Ռևազյանի գործունեության արդյունքում, բայց Ռևազյանին դա երևի չի մտահոգում, նա նոր պայմանագիր է կնքում՝ իռլանդական Ryanair ընկերության հետ. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երեկ Տիգրան Ավինյանն իր էջում լուսանկար է հրապարակել և գրել, որ Սևանի ափին, Նկարիչների միության հանգստյան տանը Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի հետ հանդիպել է իռլանդական Ryanair ընկերության նախագահի տեղակալին և ուղղությունների զարգացման գծով ղեկավարին, քննարկել են «ընկերության՝ Հայաստան հնարավոր մուտքի հետ կապված հարցեր»։ Փաստորեն, մի ընկերության հրավիրում են Հայաստան, մեկին՝ դուրս մղում։
Տաթևիկ Ռևազյանի և ռուսական «Պոբեդա» ընկերության միջև հարաբերությունները մնում են լարված: Օրերս Ռևազյանը հայտարարել էր, որ «Պոբեդայի» հետ խնդիրները հարթվել են, սակայն դրան հաջորդեց «Պոբեդայի» հերքումը: Նախօրեին էլ քաղավիացիան և ԱԻՆ-ը հաղորդագրություն էին տարածել, որ «Պոբեդայի» ինքնաթիռի պոչը վնասվել է կոշտ վայրէջքի արդյունքում։ «Պոբեդան» դարձյալ հերքել էր այդ տեղեկությունը: Սա կրկին վկայում է, որ «Պոբեդան» մտադիր է լքել հայկական շուկան հենց Ռևազյանի գործունեության արդյունքում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: