Արցախի Հանրապետության նախագահական ընտրություններում կարող է առաջադրվել ԱՀ խորհրդարանի պատգամավոր Ռուստամ Իսրայելյանը. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է.
«Արցախի Հանրապետության նախագահական ընտրություններում կարող է առաջադրվել ԱՀ խորհրդարանի պատգամավոր Ռուստամ Իսրայելյանը: Այժմ նա անկախ պատգամավոր է, սակայն երկու անգամ պատգամավոր է ընտրվել «Ազատ Հայրենիք» կուսակցության ընտրացուցակով:
2018 թ.հունիսի 7-ից դուրս է եկել կուսակցությունից եւ «Հայրենիք» խմբակցությունից: Իսրայելյանը հույս ունի, որ հենց ինքն է լինելու Հայաստանի թեկնածուն՝ ստանալով հաղթանակի համար անհրաժեշտ աջակցություն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: