Չեմպիոնների լիգայում ավարտվեցին որակավորման վերջին փուլի առաջին հանդիպումները. (լուսանկարներ, տեսանյութեր)
Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում ավարտվեցին որակավորման վերջին փուլի առաջին հանդիպումները։
Զագրեբի «Դինամոն» (Խորվաթիա) 2։0 հաշվով առավելության հասավ նորվեգական «Ռուսենբորգի» նկատմամբ։ Շվեյցարական «Յանգ Բոյզը» տանը ոչ ոքի խաղաց Բելգրադի «Ցրվենա Զվեզդայի» (Սերբիա) հետ՝ 2։2։ Հունական «Օլիմպիակոսը» սեփական խաղադաշտում 4։0 հաշվով առավելության հասավ ռուսական «Կրասնոդարի» նկատմամբ։
Այս զույգերը պատասխան հանդիպումները կանցկացնեն օգոստոսի 27-ին։
Չեմպիոնների լիգա, որակավորման վերջին փուլ, առաջին խաղ
«Դինամո Զագրեբ» (Խորվաթիա) - «Ռուսենբորգ» (Նորվեգիա)՝ 2։0 (տեսանյութ)
Բրունո Պետկովիչ, 8, 11մ, Միսլավ Օրշիչ, 28
«Յանգ Բոյզ» (Շվեյցարիա) - «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա)՝ 2։2 (տեսանյութ)
Ռոժեր Ասալե, 7, Գիյոմ Օարո, 76 - Միլոշ Դեգենեկ, 18, Մատեո Գարսիա, 46
«Օլիմպիակոս» (Հունաստան) - «Կրասնոդար» (Ռուսաստան)՝ 4։0 (տեսանյութ)
Միգել Գերերո, 30, Լազար Ռանջելովիչ, 78, 85, Դանիել Կաշտելու, 89