Ես սիրում եմ իրական ֆուտբոլը՝ մրցավարների սխալներով, երբեմն խաղացողների ագրեսիվությամբ. Մոհամեդ Սալահ
Անգլիական «Լիվերպուլի» եւ Եգիպտոսի հավաքականի հարձակվող Մոհամեդ Սալահը դեմ է արտահայտվել կրկնապատկերի VAR մրցավարական համակարգին ֆուտբոլում՝ համարելով, որ դրա պատճառով ֆուտբոլը կորցնում է գրավչությունը։
«Ես չեմ հավանում այդ համակարգը։ Ես սիրում եմ իրական ֆուտբոլը՝ մրցավարների սխալներով, երբեմն խաղացողների ագրեսիվությամբ։ Ֆուտբոլիստներին վտանգավոր խաղից պաշտպանելը նորմալ է։ Միայն դրա համար պետք է ծառայի VAR-ը։
Ֆուտբոլն այսքան գրավիչ է նաեւ մրցավարների եւ խաղացողների սխալների, այլ ոչ սովորական երեւույթների շնորհիվ»,- Սալահի խոսքը մեջբերում է Goal.com-ը։
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանից ց-ը կիրառվում է նաեւ անգլիական Պրեմյեր լիգայի հանդիպումներում։