Վալերիան «Ձայնը 60+» նախագծի նկարահանման ընթացքում վնասվածք է ստացել
Երգչուհի Վալերիան, որը «Ձայնը 60+» նախագծի նոր եթերաշրջանում մարզիչներից մեկն է, հաղորդման նկարահանման ընթացքում վնասել է ոտքը։ Այդ մասին Instagram-յան էջում հայտնել է նրա ամուսինը՝ պրոդյուսեր Իոսիֆ Պրիգոժինը։
«Դե նրան միայնակ թող։ Ինչպես կարելի է ժյուրիի նստարանին նստած, հաջողացնել վնասվածք ստանալ»,- գրել է Պրիգոժինը։
Առայժմ պաշտոնապես հայտնի չէ՝ ինչն է դարձել վնասվածքի պատճառ, սակյան պրոդյուսերի հետեւորդները ենթադրել են, որ մեղավորը կոշիկներն են, որոնցով երգչուհին գնացել է նկարահանման։
Ըստ մեկ այլ վարկածի՝ ամեն ինչ տեղի է ունեցել կազմակերպիչների անպատասխանատվության պատճառով։ «Հարկավոր էր բացատրել՝ ինչպես ճիշտ օգտվել այդ չարաբաստիկ բազկակթոռից»,- նշել են օգտատերերը։
«Ձայնը 60+» նախագիծն Առաջին ալիքի եթերում կմեկնարկի սեպտեմբերին։
Վալերիայի հետ մասնակիցներին կգնահատեն Պելագեան, Միխայիլ Բոյարսկին եւ Լեւ Լեշչենկոն։