Կրկին հանրային հավաք Սարյանի պուրակում․ քննարկվում են Ամուլսարի շահագործման դեմ պայքարի տարբերակներ (ուղիղ)
Այսօր՝ օգոստոսի 21-ին, Սարյանի պուրակում հերթական հանրային հավաքն են անցկացնում Ամուլսարի դեմ պայքարող բնապահպաններն ու ակտիվիստները։ Նրանք պայքարի նոր առաջարկներ են ներկայացնում, որով թույլ չեն տալու Ամուլսարը, որպես հանք շահագործել։
Նրանք քննարկում են Ամուլսարի շահագործման դեմ պայքարի նոր տարբերակներ՝ ինչպես առցանց, այնպես էլ փողոցում։
Հիշեցնենք, որ սա հանրային երրորդ հավաքն է նույն վայրում, ընդ որում՝ երեկ զուգահեռ եւս մեկ քննարկում էր անցկացվում Ջերմուկ քաղաքում, որին մասնակցում էին նաեւ Ջերմուկ քաղաքի ավագանու անդամները։ Նրանք բոլորը դեմ արտահայտվեցին հանքի շահագործմանը։
Հիշեցնենք նաեւ, որ Ամուլսարի տարածքում շրջակա համայնքերի բնաիչներն ու ակտիվիստները հերթապահություն են իրականացնում։ Բնապահպաններն էլ Ջերմուկից պարբերաբար «լայվ» են մտնում եւ ներկայացնում այնտեղ տիրող վիճակը։ Տեսանյութերում երեւում են ոստիկանության աշխատակիցներ, որոնց թիվն, ըստ բնապահպանների, բավականին մեծ է, եւ նրանց այլ համայքներից ու մարզերից են բերել եւ կենտրոնացրել Ջերմուկ քաղաքում։