Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ ստորագրահավաքի ակցիա Երևանում
Երեւանում Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ ստորագրահավաքի ակցիա է անցկացվել :
Ակցիայի մասնակիցներից մեկը՝ Բաբկեն Հարությունյանը, քաղաքացիներին կոչ էր անում միանալ իրենց և ցուցադրել իրենց քաղաքացիական դիրքորոշումը:
«Ասենք ոչ Ստամբուլյան կոնվենցիային... Երեւանը Ստամբուլ չէ: Կոնվենցիան չի վավերացվելու: Մեզ մոտ տղամարդը տղամարդ է, իսկ կինը՝ կին: Մենք չենք պատրաստվում փոխել մեր ազգային արժեքները... Մեզ պետք չէ սովորեցնել՝ ինչպես դաստիարակել մեր երեխաներին» - ասաց Հարությունյանը: Նա նշեց, որ իրենց պայքարը մշտկան բնույթ է կրելու՝ հավելելով, որ նրանք իշխանություններից պահանջում են հետ կանչել այդ կոնվենցիայի տակ դրված ստորագրությունները: