Netflix-ը կատակերգություն է նկարահանում «Եվրատեսիլ»-ում Ռուսաստանի մասնակցության մասին
Դերասան Դեն Սթիվենսը, որը հայտնի է «Դաունթաունի աբբայություն» սերիալում եւ «Գեղեցկուհին ու հրեշը» ֆիլմում իր դերերով, Netflix-ի համանուն կատակերգությունում կմարմնավորի «Եվրատեսիլ»-ի ռուս մասնակցին, հայտնում է Deadline-ը։
Բացի Սթիվենսից՝ իսլանդա-բրիտանական նախագծին կմասնակցեn Ուիլ Ֆերելը եւ Ռեյչել ՄակԱդամսը, որոնք կմարմնավորեն իսլանդացի մասնակիցներ Լարս Էրիկսոնին եւ Սիգրիթ Էրիքսդոտթիրն։ Ֆիլմում կհայտնվի նաեւ Բոնդի մասին պատմող ֆիլմի աստղ Փիրս Բրոսնանը։
«Եվրատեսիլ»-ի ռեժիսորը, որի նկարահանումներն արդեն իսկ սկսվել են Բրիտանիայում եւ Իսլանդիայում, ավելի վաղ «Շանհայի ասպտեներ» եւ «Անկոչ հյուրերը» կատակերգությունները նկարած Դեւիդ Դոբկինն է։
«Եվրատեսիլ» երգի մրցույթը պետք է կայանա Նիդերլանդներում, քանի որ 2019թ.-ին մրցույթում հաղթող է ճանաչվել այս երկրի ներկայացուցիչը։