«Քեզ գժի նման սիրում եմ, Մարտին Մկրտչյան». Հռիփսիմե Հակոբյանի ջերմ տեսանյութը Կալիֆոռնիայից
Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը ջերմ տեսանյութ է հրապակել իր եւ ամուսնու՝ Մարտին Մակրտչյանի մասնակցությամբ։ Հոլովակի մեկնաբանություններում նա սեր է խոստովանել ամուսնուն։
Instagram-յան էջում հրապարակված տեսանյութում հնչում է նրանց «Արեւս» երգը։ Կադրերն արվել են գեղեցիկ ֆոնին, զույգը դրանցում գրկախառնվում է, կատարում երգը։ «Քեզ ԳԺԻ նման սիրում եմ, Մարտին Մկրտչյան»,- մեկնաբանություններում գրել է Հռիփսիմե Հակոբյանը։ Նա նաեւ նշել է, որ հոլովակն արվել է Կալիֆոռնիայում։
Հիշեցնենք՝ ավելի հրապարակված լուսանկարն արվել էր Հոլիվուդում։ Երգչուհին ջինսե շորտ էր կրում, որը համադրել էր կանաչ շապիկի հետ։ Կերպարն ամբողջացնում էին պայուսակն ու արեւային ակնոցը։ Երիտասարդ մայրիկը մեկնաբանություններում սրտիկի տեսքով սմայիկ էր օգտագործել, իսկ հետեւորդները հաճոյախոսություններ էին գրել նրան։