ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արմեն Գիչյանը նշանակվել է ՀՀ նախագահի խորհրդական
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արմեն Գիչյանը նշանակվել է ՀՀ նախագահի խորհրդական:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 145-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասը.
Արմեն Գիչյանին նշանակել Հանրապետության նախագահի խորհրդական»,-ասված է հրամանագրում:
Նշենք, որ Արմեն Գիչյանը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմում զբաղեցրել է արարողակարգի վարչության պետի պաշտոնը։