Երևան, 23.Հոկտեմբեր.2020, 00:00 |
|
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ
|
Արծաթ - 0 Դրամ Ոսկի - 0 Դրամ Պլատին - 0 Դրամ
Հնչել է Արցախի միջազգային ճանաչման ժամը. Արամ... Ահաբեկչական խմբերը կարող են լուրջ սպառնալիք դ... Կորոնավիրուսով 2000 պացիենտ կա հիվանդանոցներո... Ինչո՞ւ են որոշ մարդիկ քաշ հավաքում քիմիաթերապ... ԵՄ-ն ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ... Թաիլանդի կառավարությունը վերացրել է արտակարգ ... Հունգարիան հայտնել է COVID-19-ի դեմ ռուսաստան... «Բարսելոնան» դատի կտա լրագրողին եւ լրատվամիջո... Իսրայելական պատվիրակությունն այցելել է Սուդան... ԼՂ հակամարտությունը սկսվել է հայ ժողովրդի դեմ... ԱՄՆ-ին եւ ՌԴ-ին կարող է «մեկ շաբաթ, մեկ ամիս»... Ֆրանսիայում ուսուցչին սպանած մարդը կապ է պահպ... Գերմանիան մերժել է Թուրքիային զենքի վաճառքը կ... Կանադան կոչ է անում արտաքին կողմերին չմիջամտե... «Ինձ համար չափազանց ցավոտ է տեսնել, որ Հայաստ... Կանչ թեյը եւ սուրճը օգտակար են դիաբետով մարդկ... Մարչելո Լիպին ավարտեց մարզչական կարիերան Հնդկաստանը թույլատրել է զբոսաշրջիկներից բացի ... Haaretz. Իսրայելի ՊՆ-ն թաքցնելու բան ունի, եր... Բրիտանացի գիտնականները հայտարարել են COVID-19... Մասնագետը քննադատել է կորոնավիրուսի դեմ պատվա... Թշնամիների ոչնչացումը Երևանյան բնակարանում հայտաբերվել է բնակչի դին ՆԱՏՕ-ն առաջին անգամ Թուրքիային կոչ է արել օգտ... Բաքվում Հունաստանի դիվանագետների անվտանգությո... ՀՀ ՊՆ․ Թշնամու առաջխաղացման բոլոր փորձերը հետ... Բելառուսում ՀՀ դեսպանը ներկայացրել է ԼՂ նկատմ... Եվրոպայի լիգա․ «Ռոմայի» մեկնարկային կազմը ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերը ոչնչացրել ... Հակամարտության գոտում վարձկան ահաբեկիչների նե... «Ռեալում» քննարկվում է գլխավոր մարզիչի 2 թեկն... Լիբանանի նախագահը Սաադ Հարիրիին հանձնարարել է... Բանկիրը նախազգուշացրել է «տնտեսական համավարակ... Երուսաղեմում հայ համայնքը ցույց է անցկացրել Ա... Ադրբեջանական դիվերսիոն խմբերի գործողություներ... Արցախի ՊԲ-ն հրապարակել է եւս 26 զոհված զինծառ... Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության ան... Գերմանիայում բարձր են համարում կորոնավիրուսի ... Արծրուն Հովհաննիսյանի և ԱՆ ՀՎԿԱԿ բժիշկ-համաճա... Իրանում Շվեյցարիայի դեսպանն ԱԳՆ է կանչվել՝ ԱՄ... Ռուսաստանը չի ծրագրում գործողություններ իրակա... Եթե Ղարաբաղում «խաղի» մեջ մտնեն խոշոր տերությ... Հրշեջ-փրկարարները Գյումրիում ավտոմեքենայի հրդ... Պեսկովն ասել է, թե որ դեպքում Թուրքիան կարող ... ՀՖՖ-ն ու Տալլինի «Արարատը» նվերներ են փոխանցե... Հայկական կողմի համար ընդունելի է ռուս խաղաղապ... Պուտին. ԼՂ հակամարտության գոտում էսկալացիայի ... Հունական ֆրեգատը վիճահարույց ջրերից վտարել է ... Փաստ է, որ Սումգայիթում, ապա ԼՂ-ում դաժան հան... Առողջապահության նախարարությունը բնակչության ռ... Դավիթ Տոնոյանը հանդիպել է ակտիվ մարտական գործ... Զախարովան հայտարարել է՝ «օտարերկրացի զինյալնե... ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերը ոչնչացրել ... «Ժառանգությունը» համոզված է և՛ մարտադաշտում, ... Արցախում գտնվող ադրբեջանցի ռազմագերին պատմել ... Կանադան 350.000 ԱՄՆ դոլար կհատկացնի ԿԽՄԿ-ին` ... ՊԲ-ն այս պահին թեժ մարտեր է մղում Մարտունու շ... 2020 թվականի Սախարովի մրցանակի դափնեկիր է դար... Հրետակոծված Մարտակերտն այսօր (ֆոտո) Հայտնաբերվել է արգելված հրապարակումների 140 դ... Ի գիտություն սփյուռքահայ դիմորդների. Ընդունել... ՊԵԿ իրազեկումը՝ Ռազմական դրության ժամանակահատ... Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում... Ադրբեջանական բանակի կորուստները. «Զինուժ մեդի... Ոսկու գինն ընկնում է դոլարի ամրապնդման ֆոնին Եվրագավաթներում Լուկակուի գոլային շարքը շարու... Դահիճի արյունը վիրահատական արյունից հստակ տար... Գագիկ Ծառուկյանն ազատ արձակվեց Պուտինը ՝ «Համավարակի դասերի և նոր օրակարգի» ... Իրանը զորավարժությունների ընթացքում հաջողությ... Բացարձակ վստահ եմ, որ Ադրբեջանի Գաբալա և Քյու... «Քիմն իր ծննդյան օրվա համար ամենաշատը կցանկան... Արցախի ՊԲ-ն հրապարակել է եւս 40 զոհված զինծառ... Իրանում Հայաստանի ու Կատարի դեսպանները քննարկ... Պեսկովը պատասխանել է Թուրքիային Reuters. Եվրամիությունը պատրաստել է ԱՀԿ բարեփ... Թուրքիայի ԶՈՒ-ն Անկարայի շրջանում մարտական կր... Նոր «Ազգային հերոս» ունենք. նա զորամասի հրամա... Թուրքիայից հայտարարել են, որ Ս-400-ները չեն ի... Ալիեւը չի բացառում Մոսկվայում Փաշինյանի հետ հ... «Վախի ազդեցության տակ է եղել». աղմկահարույց տ... Թրամփը խոստացել է, որ ԱՄՆ-ն չի մասնակցելու ար... Կատալոնիայի խորհրդարանը Ադրբեջանի ԶՈՒ կողմից ... «Վզգլյադ». Ռազմական փորձագետը գնահատել է Հայա... Ադրբեջանը գնդակոծել է Իրանի խաղաղ բնակիչների ... Այս նկարը կոտրեց «Բայրաքթարների» անխոցելիությ... «Հայաստանն ուժեղ է. մենք կհաղթենք». Դանիել Դե... ԱՄՆ-ի Ֆաուլեր քաղաքը ճանաչել է Արցախի անկախու... Կորոնավիրուսից մահացած 10 անձանցից ամենաերիտա... Մի անգամ ձեր գլխի հետ թող իրենց բռունցքն էլ ց... ՀՀ ՄԻՊ-ի խմբերն այցելել են Արցախից Հայաստան տ... «Ես հայասեր եմ». Սարիկ Անդրեասյանը պատմել է, ... Տղե՛րք, առաջնագծում պինդ կանգնած մեր ընկերներ... Վրաստանում բանկը գրավողը 500 հազար դոլար վերց... Մահացել է ՀՊՏՀ պրոֆեսոր, ամբիոնի վարիչ Վարդան... Թույլ մի տվեք, որ ևս մեկ «սեպտեմբերի 11» լինի... «Եվս մեկ կանադական կապ մահաբեր զենքի հետ». նո... WP. Թրամփը դիտարկում է ՀԴԲ-ի ղեկավարի` պաշտոն... Հայաստանի Պրեմիեր լիգայի ևս 2 խաղ հետաձգվեց կ... Հակառակորդը փորձել է մխրճվել մեր խորքը, բայց ...

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը ներկայացրել է իր մտահոգությունները Ամուլսարի հանքավայրի շահագործման վերաբերյալ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը Ամուլսարի հանքավայրի շահագործման կապակցությամբ հարուցված քրեական գործի հեռանկարի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի դիրքորոշման շուրջ ներկայացրել է իր մտահոգությունները, որն ուղարկել է Քննչական կոմիտե:

ԹԻՀԿ-ի ներկայացրած հաղորդագրության մեջ ասվում է.


«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը Ամուլսարի հանքավայրի շահագործման կապակցությամբ հարուցված քրեական գործի հեռանկարի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի դիրքորոշման շուրջ ներկայացրել է իր մտահոգությունները, որոնք ամփոփված են կոմիտե ուղարկված գրությունում:

2018թ․ հուլիսի 20-ին ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 282-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ՝ «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության կողմից Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու դեպքի առթիվ։ Ամուլսարի հանքավայրի շահագործման հետևանքով շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցության ռիսկերը, դրանց կանխարգելմանն ուղղված միջոցառումների հիմնավորվածությունը, ինչպես նաև ներկայացված՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությունում արձանագրված հետազոտությունների հիմնավորվածությունը անկախ փորձագիտական գնահատմամբ պարզելու համար քրեական գործով նշանակվել է էկոլոգիական, երկրաբանական, հիդրոլոգիական, երկրաֆիզիկական, քիմիական, շինարարատեխնիկական համալիր փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է միջազգային մրցույթի արդյունքներով ընտրված ELARD ընկերությանը։ Վերջինս իր ուսումնասիրություններում ներգրավել է TRC ընկերությանը:

Սույն թվականի օգոստոսի 15-ին ՀՀ կառավարության նիստին Ձեր կողմից վերոնշյալ քրեական գործով տեղեկացվել է, որ ստացված համալիր փորձագիտական եզրակացության տվյալների հիմքով քրեական գործի վարույթի հեռանկարը կարճման որոշումն է, քանի որ հանքավայրի շահագործումը՝ եզրակացության մեջ նշված պայմանների կատարման դեպքում շրջակա միջավայրի, մասնավորապես՝ հանքավայրի ազդեցության գոտու ջրային ռեսուրսների վրա բացասական հետևանքներ չի թողնի[1]։ Նմանատիպ տեսակետով լրատվամիջոցների հետ հանդիպմանը հանդես է եկել նաև ՀՀ քննչական կոմիտեի ներկայացուցիչ, վերոնշյալ քրեական գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը[2]։

Գտնում ենք, որ ՀՀ քննչական կոմիտեի՝ քրեական գործը կարճելու մտադրությունը հիմնազուրկ է, իսկ ELARD-TRC փորձագիտական եզրակացության մեջ[3] ամրագրված որոշ գնահատականներ ուղղակիորեն վկայում են հարուցված քրեական գործի վարույթի շարունակման իրավական և փաստական անհրաժեշտության մասին՝ հետևյալ պատճառաբանությամբ․

ELARD-TRC ընկերությունների կողմից վերոնշյալ քրեական գործի շրջանակներում իրականացված փորձաքննության եզրակացության մեջ տարբեր հարցերի պատասխաններից ակնառու է ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերությանը Ամուլսարի հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման գործընթացում հանքավայրի շահագործման վնասակար ազդեցությունների հաշվառման գործում դիտավորության կամ անզգուշության գործոնի առկայությունը։ Մասնավորապես՝ ELARD-TRC փորձագիտական եզրակացության 5-րդ մասի 41-րդ էջում նշված է, որ ՇՄԱԳ/ԲՍԱԳ գնահատումները թերի են, համապատասխան հետևությունները անվստահելի, հետևաբար, հարցին, թե արդյոք հանքավայրի ընդհանուր շահագործումը կարող է ընդհանուր համարվել անվտանգ, հնարավոր չէ պատասխանել։ Նշված գնահատականը և եզրակացության մեջ առկա ևս նման այլ գնահատականներ, որոնց քաղվածքները ներկայացվում են կից փաստաթղթով, ուղղակիորեն վկայում են այն մասին, որ բնապահպանական պետական փորձաքննություն իրականացնող անձինք, որոնք իրենց պաշտոնեական գործառույթների իրացմամբ պարտավոր են եղել իրականացնել ՇՄԱԳ հաշվետվությունների պատշաճ ուսումնասիրություն, բացահայտել թերությունները, ապահովել հաշվետվությունների լիարժեքությունը, հավաստիությունը և գիտական հիմնավորվածությունը և կանխարգելել, նվազեցնել կամ բացառել վնասակար ազդեցությունները ու դրանց հետևանքները, չեն կատարել իրենց պաշտոնեական պարտականությունները։

Ինչպես վկայում են ELARD-TRC ուսումնասիրության արդյունքները, վերոնշյալ գործառույթները փաստացի չեն իրականացվել, ուստի ՀՀ բնապահպանության նախարարության համապատասխան աշխատակիցների գործողությունները պետք է գնահատվեն առնվազն որպես պաշտոնեական անփութություն: Վերոնշյալ հիմնավորմամբ պետք է արգելվի Ամուլսարի հանքավայրի շահագործումը՝ ելնելով թերի ուսումնասիրությամբ պայմանավորված՝ դրա հետևանքների անկանխատեսելիությունից։

2016թ․ «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերությանը Ամուլսարի հանքավայրի ընդերքօգտագործման իրավունք տրամադրելու գործընթացում թույլ տված խախտումների իրավական գնահատականը տրված է ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածով: Մասնավորապես՝ դրա համաձայն պաշտոնեական անփութություն է որակվում պաշտոնատար անձի կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով իր պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ էական վնաս է պատճառել անձանց կամ կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին։ Ընդ որում, ըստ հոդվածի ձևակերպման խոսքը միայն գույքային վնասի մասին չէ, այլ ցանկացած այլ վնասի։

ՀՀ սահմանադրության 12-րդ հոդվածը որպես պետության պոզիտիվ պարտավորություն ամրագրել է շրջակա միջավայրի պահպանությունը, բարելավումը և վերականգնումը, բնական պաշարների ողջամիտ օգտագործումը խթանելը՝ ղեկավարվելով կայուն զարգացման սկզբունքով և հաշվի առնելով պատասխանատվությունն ապագա սերունդների նկատմամբ։ Իսկ որպես յուրաքանչյուր անձի պարտավորություն՝ հոդվածը նախատեսում է շրջակա միջավայրի պահպանության մասին հոգ տանելը։ Անկախության հռչակումից ի վեր ՀՀ-ում իրականացված տնտեսական զարգացմանը միտված բոլոր ծրագրերում և նախագծերում սահմանադրաիրավական այս կարգավորումները դիտարկվել են բացառապես դեկլարատիվ բովանդակությամբ և չեն իրացվել։ Այդպիսով կա՛մ ամբողջությամբ, կա՛մ մասամբ անտեսվել են մարդու՝ առողջ կենսագործունեության միջավայրում ապրելու իրավունքը, ինչի արդյունքում այսօր Հայաստանն ունի էկոլոգիական և դրա հետ փոխկապակցված մարդու առողջության հետ կապված բավականին լուրջ խնդիրներ։ Այս համատեքստում Ամուլսարի շահագործման դեպքում բնապահպանական խնդիրները, որոնք հիմնավորապես մատնանշված են ELARD-TRC փորձագիտական եզրակացության մեջ, ինչպես նաև տարբեր տեղական ու միջազգային մասնագետների պնդումներում, կարող են առանց չափազանցության քայքայել նաև գործող տնտեսությունը, մասնավորապես՝ առողջարանային և հանգստավայրային զբոսաշրջային բիզնեսը։

Հարկ է փաստել, որ Ամուլսարի հանքավայրի շահագործման բացասական ռիսկերի կանխումն արդեն իսկ դուրս է միայն բնապահպանական ոլորտի պատասխանատուների գործառույթների տիրույթից և առնչվում է գործընթացում իրավախախտումների վերաբերյալ ապացույցների հավաքագրմամբ և դրանց քննությամբ զբաղվող պաշտոնատար անձանց պարտականություններին։ Մասնավորապես՝ որպես ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնատար անձանց կողմից վերոնշյալ քրեական գործի իրավական ճակատագրի վերաբերյալ հնչեցված գնահատականների արձագանք՝ հարկ ենք համարում շեշտել, որ անհրաժեշտ է պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերել խիստ պատասխանատու աշխատանքի նկատմամբ և չանտեսել հիշատակված քրեական գործում ապացուցողական նշանակություն ունեցող հիմնական փաստաթղթում բարձրացված խորքային հարցերին տրված հիմնարար և առանցքային պատասխանները, որոնցով, ըստ էության, հիմնավորվում է քննչական կոմիտեի ներկայացուցիչների հնչեցրած մտադրությունների հակառակ անհերքելի դիրքորոշումն առ այն, որ հարուցված քրեական գործի վարույթը պետք է շարունակվի։ Հակառակ պարագայում՝ վարույթը կարճելու վերաբերյալ Ձեր հնարավոր որոշումը կարող ենք դիտարկել որպես պաշտոնեական անփութություն։

Վերոգրյալի հիման վրա խնդրում ենք մանրակրկիտ ուսումնասիրել փորձագիտական եզրակացության կից ներկայացված խիստ խնդրահարույց հատվածներն ու դրանցով նախանշված ռիսկերը և համապատասխան քրեաիրավական գնահատականի արժանացնել Ամուլսարի հանքավայրի ընդերքօգտագործման իրավունք տրամադրելու գործընթացում, մասնավորապես՝ բնապահպանական փորձաքննություն իրականացնող պաշտոնատար անձանց գործողությունները»։

դիտվել է 266 անգամ
Հնչել է Արցախի միջազգային ճանաչման ժամը. Արամ... Ահաբեկչական խմբերը կարող են լուրջ սպառնալիք դ... Կորոնավիրուսով 2000 պացիենտ կա հիվանդանոցներո... Ինչո՞ւ են որոշ մարդիկ քաշ հավաքում քիմիաթերապ... ԵՄ-ն ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ... Թաիլանդի կառավարությունը վերացրել է արտակարգ ... Հունգարիան հայտնել է COVID-19-ի դեմ ռուսաստան... «Բարսելոնան» դատի կտա լրագրողին եւ լրատվամիջո... Իսրայելական պատվիրակությունն այցելել է Սուդան... ԼՂ հակամարտությունը սկսվել է հայ ժողովրդի դեմ... ԱՄՆ-ին եւ ՌԴ-ին կարող է «մեկ շաբաթ, մեկ ամիս»... Ֆրանսիայում ուսուցչին սպանած մարդը կապ է պահպ... Գերմանիան մերժել է Թուրքիային զենքի վաճառքը կ... Կանադան կոչ է անում արտաքին կողմերին չմիջամտե... «Ինձ համար չափազանց ցավոտ է տեսնել, որ Հայաստ... Կանչ թեյը եւ սուրճը օգտակար են դիաբետով մարդկ... Մարչելո Լիպին ավարտեց մարզչական կարիերան Հնդկաստանը թույլատրել է զբոսաշրջիկներից բացի ... Haaretz. Իսրայելի ՊՆ-ն թաքցնելու բան ունի, եր... Բրիտանացի գիտնականները հայտարարել են COVID-19... Մասնագետը քննադատել է կորոնավիրուսի դեմ պատվա... Թշնամիների ոչնչացումը Երևանյան բնակարանում հայտաբերվել է բնակչի դին ՆԱՏՕ-ն առաջին անգամ Թուրքիային կոչ է արել օգտ... Բաքվում Հունաստանի դիվանագետների անվտանգությո... ՀՀ ՊՆ․ Թշնամու առաջխաղացման բոլոր փորձերը հետ... Բելառուսում ՀՀ դեսպանը ներկայացրել է ԼՂ նկատմ... Եվրոպայի լիգա․ «Ռոմայի» մեկնարկային կազմը ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերը ոչնչացրել ... Հակամարտության գոտում վարձկան ահաբեկիչների նե... «Ռեալում» քննարկվում է գլխավոր մարզիչի 2 թեկն... Լիբանանի նախագահը Սաադ Հարիրիին հանձնարարել է... Բանկիրը նախազգուշացրել է «տնտեսական համավարակ... Երուսաղեմում հայ համայնքը ցույց է անցկացրել Ա... Ադրբեջանական դիվերսիոն խմբերի գործողություներ... Արցախի ՊԲ-ն հրապարակել է եւս 26 զոհված զինծառ... Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության ան... Գերմանիայում բարձր են համարում կորոնավիրուսի ... Արծրուն Հովհաննիսյանի և ԱՆ ՀՎԿԱԿ բժիշկ-համաճա... Իրանում Շվեյցարիայի դեսպանն ԱԳՆ է կանչվել՝ ԱՄ... Ռուսաստանը չի ծրագրում գործողություններ իրակա... Եթե Ղարաբաղում «խաղի» մեջ մտնեն խոշոր տերությ... Հրշեջ-փրկարարները Գյումրիում ավտոմեքենայի հրդ... Պեսկովն ասել է, թե որ դեպքում Թուրքիան կարող ... ՀՖՖ-ն ու Տալլինի «Արարատը» նվերներ են փոխանցե... Հայկական կողմի համար ընդունելի է ռուս խաղաղապ... Պուտին. ԼՂ հակամարտության գոտում էսկալացիայի ... Հունական ֆրեգատը վիճահարույց ջրերից վտարել է ... Փաստ է, որ Սումգայիթում, ապա ԼՂ-ում դաժան հան... Առողջապահության նախարարությունը բնակչության ռ... Դավիթ Տոնոյանը հանդիպել է ակտիվ մարտական գործ... Զախարովան հայտարարել է՝ «օտարերկրացի զինյալնե... ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերը ոչնչացրել ... «Ժառանգությունը» համոզված է և՛ մարտադաշտում, ... Արցախում գտնվող ադրբեջանցի ռազմագերին պատմել ... Կանադան 350.000 ԱՄՆ դոլար կհատկացնի ԿԽՄԿ-ին` ... ՊԲ-ն այս պահին թեժ մարտեր է մղում Մարտունու շ... 2020 թվականի Սախարովի մրցանակի դափնեկիր է դար... Հրետակոծված Մարտակերտն այսօր (ֆոտո) Հայտնաբերվել է արգելված հրապարակումների 140 դ... Ի գիտություն սփյուռքահայ դիմորդների. Ընդունել... ՊԵԿ իրազեկումը՝ Ռազմական դրության ժամանակահատ... Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում... Ադրբեջանական բանակի կորուստները. «Զինուժ մեդի... Ոսկու գինն ընկնում է դոլարի ամրապնդման ֆոնին Եվրագավաթներում Լուկակուի գոլային շարքը շարու... Դահիճի արյունը վիրահատական արյունից հստակ տար... Գագիկ Ծառուկյանն ազատ արձակվեց Պուտինը ՝ «Համավարակի դասերի և նոր օրակարգի» ... Իրանը զորավարժությունների ընթացքում հաջողությ... Բացարձակ վստահ եմ, որ Ադրբեջանի Գաբալա և Քյու... «Քիմն իր ծննդյան օրվա համար ամենաշատը կցանկան... Արցախի ՊԲ-ն հրապարակել է եւս 40 զոհված զինծառ... Իրանում Հայաստանի ու Կատարի դեսպանները քննարկ... Պեսկովը պատասխանել է Թուրքիային Reuters. Եվրամիությունը պատրաստել է ԱՀԿ բարեփ... Թուրքիայի ԶՈՒ-ն Անկարայի շրջանում մարտական կր... Նոր «Ազգային հերոս» ունենք. նա զորամասի հրամա... Թուրքիայից հայտարարել են, որ Ս-400-ները չեն ի... Ալիեւը չի բացառում Մոսկվայում Փաշինյանի հետ հ... «Վախի ազդեցության տակ է եղել». աղմկահարույց տ... Թրամփը խոստացել է, որ ԱՄՆ-ն չի մասնակցելու ար... Կատալոնիայի խորհրդարանը Ադրբեջանի ԶՈՒ կողմից ... «Վզգլյադ». Ռազմական փորձագետը գնահատել է Հայա... Ադրբեջանը գնդակոծել է Իրանի խաղաղ բնակիչների ... Այս նկարը կոտրեց «Բայրաքթարների» անխոցելիությ... «Հայաստանն ուժեղ է. մենք կհաղթենք». Դանիել Դե... ԱՄՆ-ի Ֆաուլեր քաղաքը ճանաչել է Արցախի անկախու... Կորոնավիրուսից մահացած 10 անձանցից ամենաերիտա... Մի անգամ ձեր գլխի հետ թող իրենց բռունցքն էլ ց... ՀՀ ՄԻՊ-ի խմբերն այցելել են Արցախից Հայաստան տ... «Ես հայասեր եմ». Սարիկ Անդրեասյանը պատմել է, ... Տղե՛րք, առաջնագծում պինդ կանգնած մեր ընկերներ... Վրաստանում բանկը գրավողը 500 հազար դոլար վերց... Մահացել է ՀՊՏՀ պրոֆեսոր, ամբիոնի վարիչ Վարդան... Թույլ մի տվեք, որ ևս մեկ «սեպտեմբերի 11» լինի... «Եվս մեկ կանադական կապ մահաբեր զենքի հետ». նո... WP. Թրամփը դիտարկում է ՀԴԲ-ի ղեկավարի` պաշտոն... Հայաստանի Պրեմիեր լիգայի ևս 2 խաղ հետաձգվեց կ... Հակառակորդը փորձել է մխրճվել մեր խորքը, բայց ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan