Այս տարի Ամազոնի անտառներում գրանցվել է հրդեհների ռեկորդային քանակություն. հետազոտություն
Այս տարի Ամազոնի խոնավ արեւադարձային անտառներում գրանցվել է հրդեհների ռեկորդային քանակություն, հայտնում է BBC News-ը՝ վկայակոչելով Բրազիլիայի Տիեզերական հետազոտությունների ազգային ինստիտուտի հետազոտության տվյալները:
Հետազոտության արդյունքների համաձայն՝ արբանյակային տվյալները ցույց են տվել, որ այս տարի 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ Ամազոնի անձեռնմխելի անտառներում հրդեհների թիվը 83 տոկոսով մեծացել է:
Ինստիտուտն այս տվյալները հրապարակել է մի քանի շաբաթ անց այն բանից հետո, երբ Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն գերատեսչության ղեկավարին պաշտոնանկ է արել անտառահատման տվյալների շուրջ վեճի պատճառով:
Երկուշաբթի Ամազոնի ավազանում անտառային հրդեհների պատճառով Սան Պաուլու քաղաքում էլեկտրականությունն անջատվել էր:
Մեկ ժամ տեւած բլեքաութը առաջացրել էին ուժգին քամիները, որոնք դեպի քաղաք էին բերել Ամազոնաս եւ Ռոնդոնիա նահանգներում այրվող անտառների ծուխը, որոնք Սան Պաուլուից մոտ 2700 կմ հեռավորության վրա են գտնվում:
Ամազոնի անձրեւային անտառները մոլորակի համար կենսականորեն կարեւոր են ածխածնի պաշարով, որը դանդաղեցնում է գլոբալ տաքացման տեմպը: