Երևանում բախվել են Mercedes-ն ու Opel-ը. վերջինն էլ բախվել է ծառին. կան վիրավորներ (Լուսանկարներ)
Երևանում, այսօր՝ օգոստոսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 10։05-ի սահմաններում Շենգավիթ վարչական շրջանում՝ Չեխով և Հովսեփյան փողոցների խաչմերուկում, բախվել են Mercedes E320 մակնիշի 43 NN 303 համարանիշի և Opel մակնիշի 35 TD 931 համարանիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։