«Յուվենտուսը» ցանկանում է ձեռք բերել Ռակիտիչին
Կատալոնական «Բարսելոնայի» և Խորվաթիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Իվան Ռակիտիչը կարող է մարզական կարիերան շարունակել Իտալիայի չեմպիոն «Յուվենտուսում», հայտնում է Marca-ն:
Թուրինյան ակումբի ղեկավարությունը բանակցություններ է սկսել «Բարսելոնայի» հետ և խորվաթ կիսապաշտպանի տեղափոխության դիմաց Իսպանիայի չեմպիոնին առաջարկել ակումբի 25-ամյա գերմանացի կիսապաշտպան Էմրե Ջանի տրանսֆերը:
31-ամյա Ռակիտիչը «Բարսելոնա» է տեղափոխվել 2014 թվականին: Ակումբի կազմում Ռակիտիչը մասնակցել է 170 հանդիպման և դարձել 24 գոլի հեղինակ:
Էմրե Ջանը «Յուվենտուս» է տեղափոխվել 2018 թվականի ամռանը՝ «Լիվերպուլից»: 29 խաղում Ջանը դարձել է 4 գոլի հեղինակ: