Անիի ոստիկանները փայտով բարձված մեքենա են հայտնաբերել. Վարորդը և ուղեւորը, մեքենայով հանդերձ, բերման են ենթարկվել (Տեսանյութ)
Օգոստոսի 12-ին Շիրակի մարզի Լանջիկ գյուղի մոտակայքում ոստիկանության Անիի բաժնի պարեկապահակետային ծառայողները շրջիկ ծառայության ընթացքում ստուգման են ենթարկել «Ֆորդ» մակնիշի մի մեքենա:
Ոստիկանությունից հայտնում են, որ մեքենայում հայտնաբերված փայտի օրինականությունը հաստատող ոչ մի փաստաթուղթ չի ներկայացվել: