Խոշոր հրդեհ Սյունիքի մարզում. Գեղի գյուղի ջրամբարի մոտ այրվում է ավելի քան 60 հա բուսածածկույթ
Հայաստանի ԱԻՆ-ում, օգոստոսի 20-ին, ժամը 11:00-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գեղի գյուղի ջրամբարի մոտ այրվում է բուսածածկույթ:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ եւ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Ժամը 21:30-ի դրությամբ այրվում է մոտ 60 հա բուսածածկույթ:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 30 հրշեջ-փրկարար, Կապանի անտառտնտեսության 20 եւ «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի 10 աշխատակից:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: