Sinquefield Cup․ Լևոն Արոնյանը պարտվեց Ֆաբիանո Կարուանային
ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացվող շախմատի Sinquefield Cup սուպերմրցաշարի չորրորդ տուրում հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնայնը սևերով մրցել է ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ և պարտություն կրել 53-րդ քայլում։
Տուրի մյուս պարտիաներն ավարտվել են ոչ ոքի։ Նախորդ երեք տուրերում էլ բոոր պարտիաներում գրանցվել է ոչ ոքի։
Կարուանան ու հնդիկ Վիշվանաթան Անանդը 2,5-ական միավորով առաջատարներն են։ Լևոն Արոնյանն ունի 1,5 միավոր։
Օգոստոսի 21-ին անցկացվելիք 5-րդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով կխաղա ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի հետ։