Շկոդրան Մուստաֆին կարիերան կշարունակի իտալական «Ռոմայում»
Լոնդոնի «Արսենալի» գերմանացի պաշտպան Շկոդրան Մուստաֆին կարիերան կշարունակի իտալական «Ռոմայում», հաղորդում է Forza Roma-ն։ Անգլիական թիմի իսպանացի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին դեմ չէ տրանսֆերին։
«Արսենալի» երկրպագուներն էլ բազմիցս քննադատել են Մուստաֆիին՝ ակումբին հորդորելով ազատվել նրանից։
«Ռոման» 27-ամյա խաղացողին կվարձակալի մեկ տարով, հետագայում 20 միլիոն ֆունտ ստերլինգով գնելու առաջնահերթային իրավունքով։