ԱՄՆ-ը փորձում է նվազեցնել Աֆղանստանում կորուստներն ու կրճատել ռազմական ծախսերը. Մայք Պոմպեոն
ԱՄՆ-ը փորձում է նվազեցնել Աֆղանստանում կորուստներն ու կրճատել ռազմական ծախսերը: Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:
Նրա խոսքով՝ Վաշինգտոնը նաեւ հակված է ԱՄՆ-ի դեմ Աֆղանստանի տարածքի օգտագործման կանխմանը:
«Առաքելությունը, որը մեզ հանձնարարել է նախագահը, հետեւյալն է՝ ուսումնասիրել ռազմական ծախսերի կրճատումը, որը կազմում է տարեկան տասնյակ միլիարդավոր դոլարներ: Ամեն տարի Աֆղանստանում զոհվում են ամերիկացի երիտասարդ տղաներ եւ աղջիկներ, եւ մենք պետք է նվազեցնենք այդ ռիսկերը, մենք պետք է հասնենք այդ իրավիճակին, որը կնվազեցնի մեր երկրի վրա Աֆղանստանի տարածքից հարձակման ռիսկը»,- ասել է Պոմպեոն:
«Զորքերի ցանկացած կրճատում հիմնված կլինի տեղի պայմանների վրա»,- ասել է նա՝ խոսելով Աֆղանստանից ամերիկյան զորքի հնարավոր դուրսբերման մասին: