Արմեն Ջիգարխանյանին դուրս են գրել հիվանդանոցից
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանին դուրս են գրել հիվանդանոցից, «Ինտերֆաքս»-ին հայտնել է նրա պաշտոնական ներկայացուցիչ Արթուր Սողոմոնյանը։ Նրա խոսքով՝ դերասանն իրեն նորմալ է զգում եւ լավ տրամադրություն ունի։
Ավելի վաղ նա հայտնել էր, որ դերասանը պլանային պրոֆիլակտիկ բուժում էր ստանում, նրա վիճակը գնահատվում էր նորմալ։
Ջիգարխանյանը Մոսկվայում հոսպիտալացվել է օգոստոսի 14-ին։ Այդ ժամանակ որոշ լրատվամիջոցներ հայտնել են, որ արտիստը սրտի վիրահատության է ենթարկվել, սակայն Սողոմոնյանը հերքել է այդ տեղեկատվությունը։