«Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեն վնասվածքի պատճառով խաղադաշտ դուրս չի գա 5 շաբաթ
Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեն վնասվածքի պատճառով խաղադաշտ դուրս չի գա 5 շաբաթ, հայտնում է Իսպանիայի չեմպիոնի պաշտոնական կայքը:
Բժշկական հետազոտությունների արդյունքում Դեմբելեի մոտ ախտորոշվել է ձախ ոտքի մկանային վնասվածք, որի ապաքինման համար ֆրանսիացի հարձակվողից կպահանջվի 5 շաբաթ:
Էռնեստո Վալվերդեի թիմում վնասվածքների պատճառով ընդհանուր թիմի կազմում չեն մարզվում նաև ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսն ու արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին: